Պաշտոնական. Մարկոս Պիզելին կխաղա Սաուդյան Արաբիայում

01:44   18 հունվարի, 2016

Ղազախական «Ակտոբեից» հեռացած Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի ֆուտբոլի Սաուդյան Արաբիայում հանդես եկող «Ալ Ռաեդում», հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:

Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպանը «Ալ Ռաեդի» հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին 2014-ից խաղում էր «Ակտոբեում», որից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով: Ղազախական ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 60 խաղի եւ դարձել 12 գոլի հեղինակ:

Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Ալ Ռաեդը» 10 միավորով 12-րդ տեղում է: Առաջնությանը մասնակցում են 14 թիմեր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.