20:41  ,  14 հունվարի, 2016

Հայ գեղասահորդները նվաճել են արծաթե մեդալներ

Լեհաստանի Տորուն քաղաքում անցկացված գեղասահքի Mentor Nestle Nesquik Torun Cup-2016 միջազգային ավանդական մրցաշարում արծաթե մեդալներ են նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը (Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Սամվել Հայրապետյան) եւ Անաստասիա Գալուստյանը (Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա, անձնական մարզիչ՝ Գեորգի Գալուստյան), հաղորդում է msy-ը:

Մրցաշարին մասնակցել են 14 երկրների 19 գեղասահորդուհիներ եւ 7 երկրների 9 գեղասահորդներ: 

Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը հանդես կգան նաեւ հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում