20:41 14 հունվարի, 2016Լեհաստանի Տորուն քաղաքում անցկացված գեղասահքի Mentor Nestle Nesquik Torun Cup-2016 միջազգային ավանդական մրցաշարում արծաթե մեդալներ են նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը (Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Սամվել Հայրապետյան) եւ Անաստասիա Գալուստյանը (Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա, անձնական մարզիչ՝ Գեորգի Գալուստյան), հաղորդում է msy-ը:
Մրցաշարին մասնակցել են 14 երկրների 19 գեղասահորդուհիներ եւ 7 երկրների 9 գեղասահորդներ:
Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը հանդես կգան նաեւ հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.