Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի լավագույն աջ կիսապաշտպան եւ կընդգրկվի խորհրդանշական հավաքականում:
26-ամյա Մխիթարյանը ստացել է ձայների 56 տոկոսը (9.729 քվե): Նրա մրցակիցներ Լերոյ Սանեն («Շալկե») հավաքել է 3.648 ձայն, Կինգսլի Կոմանը («Բավարիա»)՝ 3.475, իսկ Ռաուլ Բոբադիլյան («Աուգսբուրգ»)՝ 521:
Նույն հարցումն անցկացվել է նաեւ Բունդեսլիգայի անգլալեզու կայքում, որտեղ Հենրիխ Մխիթարյանը հաղթել է 62 տոկոս ձայնով:
Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի, Eurosport.de-ի, Whoscored.com-ի եւ Transfermarkt-ի վարկածով: Գերմանիայի այս առաջնության 17 տուրերում Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի