22:12 13 հունվարի, 2016Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի լավագույն աջ կիսապաշտպան եւ կընդգրկվի խորհրդանշական հավաքականում:
26-ամյա Մխիթարյանը ստացել է ձայների 56 տոկոսը (9.729 քվե): Նրա մրցակիցներ Լերոյ Սանեն («Շալկե») հավաքել է 3.648 ձայն, Կինգսլի Կոմանը («Բավարիա»)՝ 3.475, իսկ Ռաուլ Բոբադիլյան («Աուգսբուրգ»)՝ 521:
Նույն հարցումն անցկացվել է նաեւ Բունդեսլիգայի անգլալեզու կայքում, որտեղ Հենրիխ Մխիթարյանը հաղթել է 62 տոկոս ձայնով:
Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի, Eurosport.de-ի, Whoscored.com-ի եւ Transfermarkt-ի վարկածով: Գերմանիայի այս առաջնության 17 տուրերում Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.