11:30  ,  13 հունվարի, 2016

«Ռեալ Սոլթ Լեյքի» մարզիչ. Հուսով ենք՝ շուտով Յուրա Մովսիսյանի տրանսֆերը կկայանա

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը պատմել է, որ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է MLS-ում հանդես եկող ակումբ տեղափոխվելուն: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կողմերը պայմանավորվել են 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:

«Կասեմ, որ առանց կրակ ծուխ չի լինում: Այժմ մենք բանակցությունների փուլում ենք, եւ հուսով ենք, որ շուտով տրանսֆերը կկայանա: Սակայն դուք երբեք չգիտեք, թե ինչ կարող է պատահել: Մովսիսյանը հզոր ու դինամիկ հարձակվող է, որը կարող է ստեղծել գոլային պահ եւ խփել գոլ»,- մարզիչի խոսքը մեջբերում է SBIsoccer-ը:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009 թվականներին, հետո կարիերան շարունակել է դանիական «Ռանդերսում» եւ ռուսական «Կրասնոդարում»: Մովսիսյանը «Սպարտակում» հանդես է գալիս 2013-ից: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում