00:10  ,  26 դեկտեմբերի, 2015

Մարիա Շարապովան որոշել է օգնել Ռուսաստանի հավաքականին

Մարիա Շարապովան թենիսի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում կմասնակցի 2016-ին կայանալիք Ֆեդերացիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչին, հաղորդում է tass.ru-ն: Ռուսների մրցակիցը կլինի Հոլանդիայի թիմը:

Թենիսի միջազգային ֆեդերացիայի կանոններով, Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ստանալու համար թենիսիստուհին պարտավոր է քառամյա շրջափուլի ժամանակ առնվանզ երեք հանդիպում անցկացնել Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում:

2015-ին Շարապովան քառորդ եզրափակիչում խաղացել է Լեհաստանի, եզրափակիչում՝ Չեխիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English