Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչին կընտրի ժողովրդական քվեարկությամբ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Երլան Կոժագապանովը: Կառաջադրվեն ղազախ եւ օտարերկրացի թեկնածուներ, որոնք հայտնի կդառնան դեկտեմբերի 26-ին: Քվեարկությունը կանցնի երկու փուլով: Առաջին փուլի մեկնարկը նախատեսված է դեկտեմբերի 28-ից, երկրորդ փուլինը՝ հունվարի 1-ից, հաղորդում է Vesti.kz-ն:
Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը կհեռանա պաշտոնից նոր պայմանագրի վերաբերյալ անհաջողությամբ ավարտված բանակցությունների հետեւանքով: Նրա գլխավորությամբ թիմը Եվրո-2016-ի ընտրական փուլի A խմբում գրավեց նախավերջին տեղը:
Լուսանկարում՝ Կրասնոժան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:43 , 28 հոկտեմբերի
00:14 , 28 հոկտեմբերի 
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի