«Բարսելոնան» դուրս եկավ Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։ Երկրորդ կիսաեզրափակիչում կատալոնական ակումբը 3։0 հաշվով պարտության մատնեց Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող չինական «Գուանչժոու Էվերգրանդին», որի գլխավոր մարզիչն է բրազիլացի հայտնի մասնագետ Լուիս Ֆելիպե Սկոլարին: Առանց Լիոնել Մեսիի եւ Նեյմարի խաղացող «Բարսելոնայի» բոլոր գոլերը խփեց ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը։ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոն չինական ակումբի փոխարինողների թվում էր, բայց դուրս չեկավ խաղադաշտ։
Եզրափակիչում «Բարսելոնան» կհանդիպի Լիբերտադորեսի Գավաթի հաղթող արգենտինական «Ռիվեր Փլեյթին», որը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով ուժեղ էր գտնվել Ճապոնիայի չեմպիոն «Սանֆրեչե Հիրոսիմայից»: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 20-ին Յոկոհամա քաղաքում։
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Գուանչժոու Էվերգրանդ» (Չինաստան)՝ 3։0
Լուիս Սուարեսը, 39, 50, 67 (11մ)
«Բարսելոնա»․ Բրավո, Ալվես, Պիկե, Մասկերանո, Ալբա (Ադրիանո, 76), Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա (Սերխի Սամպյեր, 81), Սերխի Ռոբերտո (Սանդրո Ռամիրես, 72), Մունիր Էլ-Հադադի, Սուարես։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի