Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով ավարտեց Լոնդոնում ավարտին մոտեցող London Chess Classic մրցաշարը, որի վերջին տուրում միավորը կիսեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակներով, իսկ պարտիան ավարտվեց 34-րդ քայլում:
Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 5 միավորով եւ գրավեց չորրորդ տեղը: 1-3-րդ տեղերը բաժանեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ հոլանդացի Անիշ Գիրին, որոնք հավաքեցին 5.5-ական միավորով եւ հաղթողին կորոշեն լրացուցիչ պարտիաներում:
9 տուրերում Արոնյանը պարտություն չկրեց, 8 պարտիա ավարտեց ոչ ոքի եւ միակ հաղթանակը տարավ վերջին տեղը գրաված բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ:
London Chess Classic, 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)՝ 1:0
Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)՝ 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն - 5.5 միավոր
2. Անիշ Գիրի - 5.5
3. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - 5.5
4. Լեւոն Արոնյան - 5
5. Ալեքսանդր Գրիշչուկ - 4.5
6. Մայքլ Ադամս - 4.5
7. Ֆաբիանո Կարուանա - 4.5
8. Հիկարու Նակամուրա - 4
9. Վիշվանաթան Անանդ - 3.5
10. Վեսելին Տոպալով - 2.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում