Փարիզում անցկացվեց Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքում 24 հավաքականներ բաժանվեցին 6 խմբերի: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականին խմբային փուլում բաժին հասան Չեխիայի, Խորվաթիայի եւ Թուրքիայի թիմերը:
A խումբ. Ֆրանսիա, Ռումինիա, Շվեյցարիա, Ալբանիա:
B խումբ. Անգլիա, Սլովակիա, Ռուսաստան, Ուելս:
C խումբ. Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա, Հյուսիսային Իռլանդիա:
D խումբ. Իսպանիա, Չեխիա, Խորվաթիա, Թուրքիա:
E խումբ. Բելգիա, Շվեդիա, Իտալիա, Իռլանդիա:
F խումբ. Պորտուգալիա, Հունգարիա, Ավստրիա, Իսլանդիա:
Հիշեցնենք, որ 1984 թվականից հետո առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը կանցնի առանց հոլանդացիների, որոնք չորրորդ տեղն էին գրավել ընտրական A խմբում (Չեխիա, Իսլանդիա, Թուրքիա, Հոլանդիա, Ղազախստան, Լատվիա)։
Եվրո-2016-ն անցկացվելու է 2016-ի հունիսի 10-ից հուլիսի 10-ը եւ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարելու են 24 հավաքականներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում