01:36  ,  10 դեկտեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. «Չելսին» դուրս թողեց «Պորտուին», Կիեւի «Դինամոն» ու «Գենտը» փլեյ-օֆֆում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի H խմբից «Զենիթի» հետ փլեյ-օֆֆ դուրս եկավ բելգիական «Գենտը», որը վերջին տուրում 2:1 հաշվով հաղթեց 5 անընդմեջ հաղթանակ տարած ռուսական ակումբին:

Խմբի մյուս խաղում իսպանական «Վալենսիան» տանը 0:2 հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիոնին» եւ, բավարարվելով երրորդ տեղով, նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր:

«Գենտն» առաջին բելգիական ակումբն է, որը կխաղա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:

G խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան Լոնդոնի «Չելսին» ու Կիեւի «Դինամոն», իսկ պորտուգալական «Պորտուն» վերջին տուրի արդյունքում հայտնվեց երրորդ տեղում եւ կխաղա Եվրոպայի լիգայում: «Չելսին» տանը 2:0 հաշվով հաղթեց «Պորտուին», որի պարտությունից օգտվեց «Դինամոն»: Ուկրաինական ակումբը սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց Թել Ավիվի «Մաքաբիին» եւ, մեկ միավոր գերազանցելով պորտուգալական ակումբին, խմբում գրավեց երկրորդ տեղը:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

G խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:0

Իվան Մարկանո, 12 (ինքնագոլ), Վիլիան, 52

«Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) - «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել)՝ 1:0

Դենիս Գարմաշ, 16

H խումբ

«Գենտ» (Բելգիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 2:1

Լորեն Դեպոյտ, 18, Դանիել Միլիչեւիչ, 78 – Արտյոմ Ձյուբա, 65

«Վալենսիա» (Իսպանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 0:2

Մաքսվել Կորնյե, 37, Ալեքսանդր Լակազեթ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում