13:08  ,  27 նոյեմբերի, 2015

ԱԱ-2015. Նազիկ Ավդալյանը 14-րդն է

Հյուսթոնում (ԱՄՆ) շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցաշարի 69 կգ քաշայինների պայքարը Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանն ավարտել է 14-րդ տեղում: Տեղի է ունեցել A խմբի մրցումը: Աշխարհի չեմպիոն է դարձել չինացի Յանմեյ Սյանը՝ երկամարտում հավաքելով 263 կգ (120+143):

Նազիկ Ավդալյանը B խմբում երկամարտի 230 կգ (105+125) արդյունքով գրավել էր չորրորդ տեղը:

Սա Նազիկ Ավդալյանի առաջին մեծ մրցումն էր ծանր վնասվածքից ու երեխա ունենալուց հետո:

Հյուսթոնում պայքարի դուրս կգան նաեւ Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):

Տղամարդկանց պայքարում դեռ հանդես չեն եկել Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով