13:08 27 նոյեմբերի, 2015Հյուսթոնում (ԱՄՆ) շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց մրցաշարի 69 կգ քաշայինների պայքարը Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանն ավարտել է 14-րդ տեղում: Տեղի է ունեցել A խմբի մրցումը: Աշխարհի չեմպիոն է դարձել չինացի Յանմեյ Սյանը՝ երկամարտում հավաքելով 263 կգ (120+143):
Նազիկ Ավդալյանը B խմբում երկամարտի 230 կգ (105+125) արդյունքով գրավել էր չորրորդ տեղը:
Սա Նազիկ Ավդալյանի առաջին մեծ մրցումն էր ծանր վնասվածքից ու երեխա ունենալուց հետո:
Հյուսթոնում պայքարի դուրս կգան նաեւ Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):
Տղամարդկանց պայքարում դեռ հանդես չեն եկել Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.