11:58  ,  24 նոյեմբերի, 2015

Աշխարհի առաջնություն. Վանիկ Ավետիսյանի եւ Իզաբելլա Յայլյանի արդյունքը

Հյուսթոնում (ԱՄՆ) ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս եկան Վանիկ Ավետիսյանն ու Իզաբելլա Յայլյանը: 69 կգ քաշայինների պայքարում Վանիկ Ավետիսյանը երկամարտի 317 (140+177) կգ արդյունքով գրավեց 12-րդ տեղը:

Կանանց 58 կգ քաշայինների պայքարում Իզաբելլա Յայլյանը 15-րդն էր: Երկամարտում նրա արդյունքն է 201 (89+112) կգ: Հայ մարզուհին հանդես է եկել B խմբում:

Նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին մրցահարթակ դուրս կգան 77 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը: Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով