Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնից հեռացող Յոզեֆ Բլատերը պատմել է իր երերուն առողջության մասին:
«Շատ մոտ էի մահվանը: Կարելի է ասել, որ հայտնվել է երգող հրեշտակների եւ դժոխային կրակով սատանայի միջեւ: Ամեն դեպքում, երգում էին հրեշտակները:
Իմ վրա հսկայական ճնշում կար: Եթե դու ունես ուժեղ բանականություն, ապա կարող ես պայքարել դրա դեմ, սակայն մարմինն ինչ-որ պահի կարող է «ոչ» ասել»,- 79-ամյա շվեյցարացու խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ վերջերս ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն կոռուպցիոն սկանդալի պաշտճառով Բլատերին, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին 90 օրով զրկել էր իրենց լիազորություններից:
Բլատերն իր պաշտոնում կմնա մինչեւ 2016-ի փետրվարի 26-ը, երբ կանցկացվեն ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:28 , 18 նոյեմբերի
10:02 , 18 նոյեմբերի
09:35 , 18 նոյեմբերի
09:04 , 18 նոյեմբերի
01:44 , 18 նոյեմբերի
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի
21:38 , 17 նոյեմբերի
21:27 , 17 նոյեմբերի