Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո անպատվել է լրագրողին:
Radio Marca-ի լրագրող Ատոն Մեանան Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին հարցրել է «Էլ Կլասիկոյին» «Ռեալի» խաղացողների պատշաճ տրամադրվածության պակասի մասին եւ ստացել է կոպիտ պատասխան:
«Դուք խաղացե՞լ եք ֆուտբոլ: Դուք երբեւէ հանդես եկե՞լ եք «Սանտյագո Բերնաբեուում»: Դուք ամենահամապատասխան մարդը չեք, որ խոսեք տրամադրվածության մասին: Դուք հիմար եք»,- ասել է Մարսելոն, որը րոպեներ անց ներողություն է խնդրել լրագրողից:
Հիշեցնենք, որ 12-րդ տուրից հետո «Ռեալը» 6 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»: Նախորդ անգամ Արքայական ակումբը սեփական խաղադաշտում 0:4 հաշվով պարտվել էր 1990 թվականին՝ «Օսասունայի» դեմ խաղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 6 սեպտեմբերի 
01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի
22:44 , 5 սեպտեմբերի 
21:59 , 5 սեպտեմբերի 
20:53 , 5 սեպտեմբերի
20:17 , 5 սեպտեմբերի 
19:54 , 5 սեպտեմբերի
18:55 , 5 սեպտեմբերի