10:40 23 նոյեմբերի, 2015Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո անպատվել է լրագրողին:
Radio Marca-ի լրագրող Ատոն Մեանան Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին հարցրել է «Էլ Կլասիկոյին» «Ռեալի» խաղացողների պատշաճ տրամադրվածության պակասի մասին եւ ստացել է կոպիտ պատասխան:
«Դուք խաղացե՞լ եք ֆուտբոլ: Դուք երբեւէ հանդես եկե՞լ եք «Սանտյագո Բերնաբեուում»: Դուք ամենահամապատասխան մարդը չեք, որ խոսեք տրամադրվածության մասին: Դուք հիմար եք»,- ասել է Մարսելոն, որը րոպեներ անց ներողություն է խնդրել լրագրողից:
Հիշեցնենք, որ 12-րդ տուրից հետո «Ռեալը» 6 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»: Նախորդ անգամ Արքայական ակումբը սեփական խաղադաշտում 0:4 հաշվով պարտվել էր 1990 թվականին՝ «Օսասունայի» դեմ խաղում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.