18:50  ,  20 նոյեմբերի, 2015

Վեց երկրների ծանրորդներ զրկվել են Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործադիր խորհուրդը 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկել է Բուլղարիայի, Տաջիկստանի, Հոնդուրասի, Պանամայի, Գվատեմալայի եւ Սիերա Լեոնեի ծանրորդներին։ Պատժամիջոցների պատճառ են դարձել այդ երկրներում հակադոպինգային կանոնադրության խախտումները, հաղորդում է IWF-ի կայքը։

Հիշեցնենք, որ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ռուսաստանցի աթլետներին անորոշ ժամանակով զրկել է միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից։ Չի բացառվում, որ Ռուսաստանի աթլետիկայի թիմը չկարողանա մասնակցել նաեւ 2016թ. Օլիմպիական խաղերին։ Հայտնի է դարձել, որ ռուս աթլետները չեն մասնակցի նաեւ մարտի 17-20-ը ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ձմեռային առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով