18:50 20 նոյեմբերի, 2015Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործադիր խորհուրդը 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկել է Բուլղարիայի, Տաջիկստանի, Հոնդուրասի, Պանամայի, Գվատեմալայի եւ Սիերա Լեոնեի ծանրորդներին։ Պատժամիջոցների պատճառ են դարձել այդ երկրներում հակադոպինգային կանոնադրության խախտումները, հաղորդում է IWF-ի կայքը։
Հիշեցնենք, որ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ռուսաստանցի աթլետներին անորոշ ժամանակով զրկել է միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորությունից։ Չի բացառվում, որ Ռուսաստանի աթլետիկայի թիմը չկարողանա մասնակցել նաեւ 2016թ. Օլիմպիական խաղերին։ Հայտնի է դարձել, որ ռուս աթլետները չեն մասնակցի նաեւ մարտի 17-20-ը ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ձմեռային առաջնությանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.