Նոր ձեւավորվող ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի 8-րդ խաղացողը դարձել է «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Յագանը հանդես է գալիս Բելգիայի առաջին դիվիզիոնի առաջնությունում եւ աչքի է ընկնում արդյունավետ խաղով:
Ավելի վաղ հավաքականը համալրել էին Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:06 , 13 սեպտեմբերի
00:56 , 13 սեպտեմբերի
22:25 , 12 սեպտեմբերի 
22:07 , 12 սեպտեմբերի 
21:56 , 12 սեպտեմբերի 
20:10 , 12 սեպտեմբերի
20:04 , 12 սեպտեմբերի
19:58 , 12 սեպտեմբերի
19:26 , 12 սեպտեմբերի
13:36 , 12 սեպտեմբերի