11:09  ,  16 նոյեմբերի, 2015

Չավի. Բուսկետսը պետք է դառնա «Բարսելոնայի» առաջատարը

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Հերնանդեսը խոսել է կատալոնական ակումբում Սերխիո Բուսկետսի կարեւորության մասին:

«Ես Բուսկետսի մեծ երկրպագու եմ, նա մտերիմ ընկերս է: Սերխիոն փոխում է խաղի ընթացքը եւ հաղթում դրանում: Նա ստեղծում է գոլեր՝ պրեսինգի դիմելով մրցակցի կիսադաշտում:

Բուսկետսը պետք է քայլ առաջ կատարի եւ առաջիկա մի քանի տարում «Բարսելոնայի» առաջատարը դառնա ինչպես հանդերձարանում, այնպես էլ խաղադաշտում:

Այժմ «Բարսելոնան» աներեւակայալի մարզավիճակում է՝ չնայած Մեսիի վնասվածքին: Դիտարժանության համար հուսով եմ, որ Լեոն պատրաստ կլինի «Էլ կլասիկոյին»: Ֆուտբոլն իրեն չի կարող թույլ տալ Մեսիին չունենալ խաղադաշտում»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չավին ամբողջ կարիերան անցկացրել էր «Բարսելոնայում», բայց այս մրցաշրջանից առաջ տեղափոխվեց քաթարյան «Ալ Սադ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում