11:09 16 նոյեմբերի, 2015«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Հերնանդեսը խոսել է կատալոնական ակումբում Սերխիո Բուսկետսի կարեւորության մասին:
«Ես Բուսկետսի մեծ երկրպագու եմ, նա մտերիմ ընկերս է: Սերխիոն փոխում է խաղի ընթացքը եւ հաղթում դրանում: Նա ստեղծում է գոլեր՝ պրեսինգի դիմելով մրցակցի կիսադաշտում:
Բուսկետսը պետք է քայլ առաջ կատարի եւ առաջիկա մի քանի տարում «Բարսելոնայի» առաջատարը դառնա ինչպես հանդերձարանում, այնպես էլ խաղադաշտում:
Այժմ «Բարսելոնան» աներեւակայալի մարզավիճակում է՝ չնայած Մեսիի վնասվածքին: Դիտարժանության համար հուսով եմ, որ Լեոն պատրաստ կլինի «Էլ կլասիկոյին»: Ֆուտբոլն իրեն չի կարող թույլ տալ Մեսիին չունենալ խաղադաշտում»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Չավին ամբողջ կարիերան անցկացրել էր «Բարսելոնայում», բայց այս մրցաշրջանից առաջ տեղափոխվեց քաթարյան «Ալ Սադ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.