16:25 15 նոյեմբերի, 2015Խառը մենամարտերի հայտնի մարզիկ Ռոնդա Ռոուզին այլեւս անպարտելի չէ: 28-ամյա Ռոուզին չի կարողացել պաշտպանել թեթեւագույն քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը՝ կրելով կարիերայի առաջին պարտությունը: Մելբուրնում կայացած մենամարտում նրան նոկաուտով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Հոլի Հոլմը: Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում:
Բուքմեյքերները 34-ամյա Հոլմի՝ նոկաուտով հաղթելու գործակիցը սահմանել էին 12:
Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ապրիլի 24-ին Երեւանում էր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.