16:34  ,  13 նոյեմբերի, 2015

Դավիդ Յուրչենկոն պարզաբանել է, թե ինչու չի ընդունել ՀՖՖ-ի հրավերը

Ռուսական «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պատմել է, թե ինչու չի ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը եւ չի միացել Հայաստանի ազգային հավաքականին:

«Շատ հաճելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրել է ինձ: Այդ մասին զրուցել եմ Ռոման Բերեզովսկու հետ: Նա նույնպես խորհուրդ էր տալիս միանալ Հայաստանի հավաքականին: Բայց ինձ մեծացրել եւ դաստիարակել է Ռուսաստանը: Հենց այստեղ եմ արել առաջին ֆուտբոլային քայլերս: Եվ ցանկանում եմ այստեղ ապացուցել, որ արժանի դարպասապահ եմ, մարդ եմ եւ արժանի եմ խաղալ Ռուսաստանի հավաքականում: Դրան եմ ես ձգտում, դա եմ ես ցանկանում:

Ժամանակին խաղացել եմ Ռուսաստանի պատանեկան հավաքականում եւ պետք է մասնակցեի Եվրոպայի առաջնությանը, սակայն թռիչքից մեկ օր առաջ ստացա վնասվածք եւ չկարողացա մասնակցել մրցաշարին: Իսկ հիմա հրավեր չստանալը նշանակում է, որ դեռ պատրաստ չեմ: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնեմ նպատակիս եւ խաղամ Ռուսաստանի հավաքականում»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է championat-ը:

Դավիդ Յուրչենկոն ծնունդով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից է: Նրա հայրը եղել է ռուս զինվորական, մոր մայրը հայ է: Խորհրդային Միության փլուզումից հետո ընտանիքը տեղափոխվել է Տվեր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news