16:34 13 նոյեմբերի, 2015Ռուսական «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պատմել է, թե ինչու չի ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը եւ չի միացել Հայաստանի ազգային հավաքականին:
«Շատ հաճելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրել է ինձ: Այդ մասին զրուցել եմ Ռոման Բերեզովսկու հետ: Նա նույնպես խորհուրդ էր տալիս միանալ Հայաստանի հավաքականին: Բայց ինձ մեծացրել եւ դաստիարակել է Ռուսաստանը: Հենց այստեղ եմ արել առաջին ֆուտբոլային քայլերս: Եվ ցանկանում եմ այստեղ ապացուցել, որ արժանի դարպասապահ եմ, մարդ եմ եւ արժանի եմ խաղալ Ռուսաստանի հավաքականում: Դրան եմ ես ձգտում, դա եմ ես ցանկանում:
Ժամանակին խաղացել եմ Ռուսաստանի պատանեկան հավաքականում եւ պետք է մասնակցեի Եվրոպայի առաջնությանը, սակայն թռիչքից մեկ օր առաջ ստացա վնասվածք եւ չկարողացա մասնակցել մրցաշարին: Իսկ հիմա հրավեր չստանալը նշանակում է, որ դեռ պատրաստ չեմ: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնեմ նպատակիս եւ խաղամ Ռուսաստանի հավաքականում»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է championat-ը:
Դավիդ Յուրչենկոն ծնունդով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից է: Նրա հայրը եղել է ռուս զինվորական, մոր մայրը հայ է: Խորհրդային Միության փլուզումից հետո ընտանիքը տեղափոխվել է Տվեր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.