10:12  ,  13 նոյեմբերի, 2015

Արեւմտյան Հայաստանի հավաքականի 7-րդ ֆուտբոլիստը

Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը դարձել է ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի 7-րդ խաղացողը, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Ավելի վաղ հավաքականը համալրել էին Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում