14:47  ,  10 նոյեմբերի, 2015

«Ակտոբեն» տրանսֆերի կհանի Մարկոս Պիզելիին

«Ակտոբեն» տրանսֆերի կհանի թիմի գրեթե ամբողջ կազմն ու առաջատար խաղացողներին։ Նման որոշում է կայացվել ղազախական ակումբի ղեկավարության, մարզչական շտաբի ու ֆուտբոլիստների ՝ նոյեմբերի 10-ին կայացած ժողովում, գրում է Vesti.kz-ը։

Որոշման պատճառը ֆինանսական խնդիրներն են։ «Ակտոբեի» բյուջեն կրճատվել է։

Հիշեցնենք, որ այս տարի «Ակտոբեն» Ղազախստանի առաջնությունն ավարտել էր երրորդ տեղում։ 2014-ից «Ակտոբեի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում