16:12  ,  7 նոյեմբերի, 2015

Դավիթ Բեջանյանը դուրս կգա աշխարհի առաջնության մրցահարթակ

Ծանրամարտի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ից 29-ը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վենկովը թիմում ընդգրկել է նաեւ Ռուսաստանի այս տարվա չեմպիոն եւ ռեկորդակիր, 105 կգ քաշային Դավիթ Բեջանյանին (Ստավրոպոլի երկրամաս), հաղորդում է allsportinfo.ru-ն:

Ռուսաստանի հավաքական. Օլեգ Չեն (69 կգ քաշային կարգ), Վիկտոր Գետց (77 կգ), Ապտի Աուխադով, Արտյոմ Օկուլով (85 կգ),  Խետագ Խուգաեւ (94 կգ),  Դավիթ Բեջանյան (105 կգ),  Ռուսլան Ալբեգով, Ալեքսեյ Լովչեւ (+105 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով