17:50  ,  6 նոյեմբերի, 2015

Հայկ Մարտիրոսյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարաս ծովափնյա քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի 8-ից 18 տարեկան պատանների եւ աղջիկների առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից փայլուն արդյունքի է հասել մինչեւ 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկած Հայկ Մարտիրոսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը: Նա, բաժանելով 2-4-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշով արժանացել է բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով