17:50 6 նոյեմբերի, 2015Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարաս ծովափնյա քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի 8-ից 18 տարեկան պատանների եւ աղջիկների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից փայլուն արդյունքի է հասել մինչեւ 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկած Հայկ Մարտիրոսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը: Նա, բաժանելով 2-4-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշով արժանացել է բրոնզե մեդալի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.