Աշխատանքային այցով Երեւան ժամանած ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդիպել է Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Նրանք քննարկել են շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին վերաբերող հարցեր, հաղորդում է ՖԻԴԵ կայքը:
Կիրսան Իլյումժինովը տեղեկացրել է, որ նախատեսվածի նման մրցաշարը կանցկացվի 2016թ. գարնանը Մոսկվայում: Կազմակերպիչներն են ՖԻԴԵ-ն եւ AGON ընկերությունը՝ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարի գործընկերն է «Տաշիր» ընկերությունների խումբը: Մասնակցության հրավեր է ստացել Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, որը չուներ մրցաշարի ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի