17:03  ,  5 նոյեմբերի, 2015

Լեւոն Արոնյանի բոլոր մրցակիցները հավակնորդների մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է մրցաշարի բոլոր մասնակիցների անունները։

Հայ գրոսմայստերից բացի, աշխարհի չեմպիոնի հավակնորդի կոչման համար կպայքարեն նաեւ Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան)։

Մոտ 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կանցկացվի 2016-ի մարտի 10-30-ը Մոսկվայում։ Հաղթողը հնարավորություն կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում