10:08  ,  5 նոյեմբերի, 2015

Գեւորգ Ղազարյանը ցուցադրել է նոր խաղակոշիկները (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ներկայացրել է իր նոր խաղակոշիկները:

«Շնորհակալություն Adidas-ին նոր խաղակոշիկների համար: Այսուհետեւ հանդես կգամ այս խաղակոշիկներով»,- ֆեյսբուքյան էջում գրել է 27-ամյա ֆուտբոլիստը՝ տեղադրել է Adidas ընկերության խաղակոշիկների լուսանկարը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Ղազարյանը մասնակցել է 9 խաղի եւ խփել 2 գոլ: Նա Պորտուգալիայի առաջնությունում խաղացած առաջին հայ ֆուտբոլիստն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում