Ուելսցի մրցավար Նայջել Օուենսը կսպասարկի Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի հավաքականների միջեւ ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, հայտնում է մրցաշարի կայքը:
2007-ին 44-ամյա Օուենսը հայտարարել էր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին: Նա կդառնա պատմության առաջին գեյ մրցավարը, որը կաշխատի աշխարհի Գավաթի եզրափակիչում:
«Սա մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար: Հպարտ եմ, որ ընտրվել եմ եզրափակիչի մրցավար: Սա իմ երրորդ աշխարհի գավաթի խաղարկությունն է, եւ կարծում եմ, որ կլինի լավագույնը: Դա շատ է ոգեշնչում»,- ասել է Նայջել Օուենսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:39 , 7 նոյեմբերի
22:30 , 7 նոյեմբերի
21:08 , 7 նոյեմբերի
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի 
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի