14:13 27 հոկտեմբերի, 2015Ուելսցի մրցավար Նայջել Օուենսը կսպասարկի Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի հավաքականների միջեւ ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, հայտնում է մրցաշարի կայքը:
2007-ին 44-ամյա Օուենսը հայտարարել էր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին: Նա կդառնա պատմության առաջին գեյ մրցավարը, որը կաշխատի աշխարհի Գավաթի եզրափակիչում:
«Սա մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար: Հպարտ եմ, որ ընտրվել եմ եզրափակիչի մրցավար: Սա իմ երրորդ աշխարհի գավաթի խաղարկությունն է, եւ կարծում եմ, որ կլինի լավագույնը: Դա շատ է ոգեշնչում»,- ասել է Նայջել Օուենսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.