17:00  ,  17 հոկտեմբերի, 2015

Մարկոս Պիզելիի գեղեցիկ գոլը սկիզբ դրեց «Ակտոբեի» հաղթանակին

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 29-րդ տուրում «Ակտոբեն» սեփական խաղադաշտում 3:2 հաշվով հաղթեց Պավլադորի «Իրտիշին»: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին ընդմիջումից հետո:

«Ակտոբեի» կազմում հաշիվը 50-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Տանտերերը հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում, երբ Մարկոս Պիզելիի գոլային փոխանցումից հետո դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Դանիլոն:

Տեսանյութում Մարկոսի գոլը 1:18:50-ից, գոլային փոխանցումը՝ 2:03:00-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով