13:20  ,  17 հոկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը` «Մայնց» - «Բորուսիա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Մայնցի» միջեւ Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղի լավագույն ֆուտբոլիստ:

26-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 9 գնահատականի: Խաղի երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը դարձել էր 2 գոլային փոխանցման հաղինակ եւ արժանացել 8.3 բալի:

Հիշեցնենք, որ Մայնցում կայացած խաղում «Բորուսիան» հաղթեց 2:0 հաշվով, իսկ Թոմաս Տուխելի թիմի երկրորդ գոլը 83-րդ րոպեին խփեց Մխիթարյանը, որը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 4-ի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով