13:20 17 հոկտեմբերի, 2015Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Մայնցի» միջեւ Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղի լավագույն ֆուտբոլիստ:
26-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 9 գնահատականի: Խաղի երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը դարձել էր 2 գոլային փոխանցման հաղինակ եւ արժանացել 8.3 բալի:
Հիշեցնենք, որ Մայնցում կայացած խաղում «Բորուսիան» հաղթեց 2:0 հաշվով, իսկ Թոմաս Տուխելի թիմի երկրորդ գոլը 83-րդ րոպեին խփեց Մխիթարյանը, որը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 4-ի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.