23:36  ,  30 սեպտեմբերի, 2015

Ռոնալդուի կարիերայի 500-րդ գոլը

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին խփեց կարիերայի 500-րդ գոլը: Դա տեղի ունեցավ շվեդական «Մալմյոյի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղում, որում Արքայական ակումբը պորտուգալացի հարձակվողի գոլի շնորհիվ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով:

30-ամյա ֆուտբոլիստը 753-րդ խաղն է անցկացնում ակումբային կարիերայում եւ ազգային հավաքականում: Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգում» խփել է 5 գոլ (31 խաղում), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 118 գոլ (292 խաղում), Պորտուգալիայի հավաքականում՝ 55 գոլ (122 խաղում), իսկ «Ռեալում»՝ 322 գոլ (307 խաղում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում