20:30 29 սեպտեմբերի, 2015Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ «Փյունիկ» ակումբի մարզադաշտում հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ին, տեղի կունենա ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականների բարեգործական հանդիպումը: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմի կազմում հանդես կգա Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը, իսկ լրագրողների թիմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:
Բարեգործական հանդիպման ամբողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը: Մուտքն ազատ է։ Հանդիպման ավարտին ցանկացողները հնարավորություն կունենան ստանալ Յուրի Ջորկաեֆի ինքնագիրը:
Հիշեցնենք, որ ֆրանսահայ ֆուտբոլիստը Հայաստան է ժամանելու Երեւանում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.