«Լաս Պալմասի» դեմ Պրիմերայի 6-րդ տուրի խաղում վնասվածք ստացած Լիոնել Մեսին խաղադաշտից կբացակայի 7-8 շաբաթ, հաղորդում է «Բարսելոնայի» կայքը:
Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական ակումբի հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի կապաններից մեկի կտրվածք: Այսպիսով, Մեսին բաց կթողնի նաեւ Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը, որը կայանալու է նոյեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ «Լաս Պալմասի» դեմ խաղում արգենտինացի հարձակվողը վնասվածք էր ստացել 6-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց փոխարինվել էր: Դա նրա կարիերայի ամենաարագ փոխարինումն էր, որից անմիջապես հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց եւ անցել է բուժզննում:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 6 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:



















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի