Մեսին չի խաղա 7-8 շաբաթ եւ բաց կթողնի «Էլ Կլասիկոն» (ֆոտոշարք)

20:58   26 սեպտեմբերի, 2015

«Լաս Պալմասի» դեմ Պրիմերայի 6-րդ տուրի խաղում վնասվածք ստացած Լիոնել Մեսին խաղադաշտից կբացակայի 7-8 շաբաթ, հաղորդում է «Բարսելոնայի» կայքը:

Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական ակումբի հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի կապաններից մեկի կտրվածք: Այսպիսով, Մեսին բաց կթողնի նաեւ Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը, որը կայանալու է նոյեմբերի 21-ին:

Հիշեցնենք, որ «Լաս Պալմասի» դեմ խաղում արգենտինացի հարձակվողը վնասվածք էր ստացել 6-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց փոխարինվել էր: Դա նրա կարիերայի ամենաարագ փոխարինումն էր, որից անմիջապես հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց եւ անցել է բուժզննում: 

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 6 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.