19:21  ,  26 սեպտեմբերի, 2015

Լեւանդովսկու դուբլն օգնեց «Բավարիային», «Վոլֆսբուրգը» միավորներ կորցրեց

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ, իսկ փոխչեմպիոն «Վոլֆսբուրգը» 1:1 հաշվով ավարտեց «Հանովերի» դեմ տնային խաղը: «Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով նախորդ տուրում 5 գոլ էր խփել 9 րոպեում: Լեհաստանի հավաքականի առաջատարը Բունդեսլիգայում գոլերի քանակը հասցրեց 101-ի:

Առաջատար «Բավարիան» 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ սեպտեմբերի 27-ին ընդունելու է Բունդեսլիգայի նորեկ «Դարմշտադտին»:

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մայնց» - «Բավարիա»՝ 0:3

Ռոբերտ Լեւանդովսկի, 51, 63, Կինգսլի Կոման, 68

«Շտուտգարտ» - «Բորուսիա Մ.»՝ 1:3

Դանիել Գինչեկ, 40 (11մ) – Գրանիտ Ջակա, 16, Կրիստիան Գինտեր, 20 (ինքնագոլ), Ռաֆայել, 90

«Վոլֆսբուրգ» - «Հանովեր»՝ 1:1

Բաս Դոստ, 40 – Հիրոշի Կիյոտակե, 57

«Աուգսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1:3

Կու Ջա-Չոլ, 38 – Կեւին Ֆոլանդ, 10, 68 (11մ), Ջոնաթան Շմիդ, 73

«Համբուրգ» - «Շալկե»՝ 0:1

Լերոյ Սանե, 60

«Վերդեր» - «Բայեր»՝ 0:3

Ադմիր Մեհմեդի, 31, Յուլիան Բրանդտ, 58, Կեւին Կամպլ, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում