Ֆորմուլա-1-ի Ճապոնիայի Մեծ մրցանակի որակավորման ժամանակ լուրջ վթարի է ենթարկվել «Ռեդ Բուլի» ռուսաստանցի արշավորդ Դանիիլ Կվյատը: Շրջադարձի ժամանակ նա կորցրել է կառավարումը, բոլիդը շրջվել է եւ զգալի վնասվել: Կվյատը վնասվածքներ չի ստացել:
«Ընդամենը կապտուկներ եմ ստացել: Հիասթափված եմ, քանի որ թույլ տվեցի նորեկի սխալ՝ երկու անվադողերով դուրս եկա խոտի վրա: Այդ հատվածում անվտանգության գոտի չկա, լուրջ վթար ստացվեց: Բոլիդի վրա մեծ աշխատանք կա՝ կարգի բերելու համար»,- Կվյատի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Սեպտեմբերի 27-ին կայանալիք հիմնական մրցարշավում Կվյատը կմասնակցի պահեստային բոլիդով:
Կվյատի վթարից հետո դադարեցված որակավորման հաղթող է դարձել «Մերսեդեսի» գերմանացի ներկայացուցիչ Նիկո Ռոսբերգը, երկրորդ տեղում «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնն է:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի