15:19 26 սեպտեմբերի, 2015Ֆորմուլա-1-ի Ճապոնիայի Մեծ մրցանակի որակավորման ժամանակ լուրջ վթարի է ենթարկվել «Ռեդ Բուլի» ռուսաստանցի արշավորդ Դանիիլ Կվյատը: Շրջադարձի ժամանակ նա կորցրել է կառավարումը, բոլիդը շրջվել է եւ զգալի վնասվել: Կվյատը վնասվածքներ չի ստացել:
«Ընդամենը կապտուկներ եմ ստացել: Հիասթափված եմ, քանի որ թույլ տվեցի նորեկի սխալ՝ երկու անվադողերով դուրս եկա խոտի վրա: Այդ հատվածում անվտանգության գոտի չկա, լուրջ վթար ստացվեց: Բոլիդի վրա մեծ աշխատանք կա՝ կարգի բերելու համար»,- Կվյատի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Սեպտեմբերի 27-ին կայանալիք հիմնական մրցարշավում Կվյատը կմասնակցի պահեստային բոլիդով:
Կվյատի վթարից հետո դադարեցված որակավորման հաղթող է դարձել «Մերսեդեսի» գերմանացի ներկայացուցիչ Նիկո Ռոսբերգը, երկրորդ տեղում «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնն է:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.