Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 23-ին 100-րդ խաղն է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, հաղորդում է Բունդեսլիգայի թվիթերյան էջը:
Դա տեղի ունեցավ «Հոֆենհայմի» դեմ Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում, որում Թոմաս Տուխելի թիմն առաջին միավորները կորցրեց այս առաջնությունում: Այդ մրցավեճում Մխիթարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ հայտնվել էր «Բորուսիայի» պահեստայինների թվում եւ փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 6 խաղի, խփել է 3 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում: Նա 2013-ի ամռանը Դոնեցկի «Շախտյորից» է տեղափոխվել գերմանական ակումբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում