Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայում» հատեց 100 խաղի սահմանագիծը

11:55   24 սեպտեմբերի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 23-ին 100-րդ խաղն է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, հաղորդում է Բունդեսլիգայի թվիթերյան էջը:

Դա տեղի ունեցավ «Հոֆենհայմի» դեմ Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում, որում Թոմաս Տուխելի թիմն առաջին միավորները կորցրեց այս առաջնությունում: Այդ մրցավեճում Մխիթարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ հայտնվել էր «Բորուսիայի» պահեստայինների թվում եւ փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 6 խաղի, խփել է 3 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում: Նա 2013-ի ամռանը Դոնեցկի «Շախտյորից» է տեղափոխվել գերմանական ակումբ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.