09:09  ,  24 սեպտեմբերի, 2015

Բունդեսլիգա. Օբամեյանգի ռեկորդը

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում գրավելով «Հոֆենհայմի» դարպասը, սահմանել է Բունդեսլիգայի ռեկորդ:

26-ամյա գաբոնցին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Բունդեսլիգայի մեկնարկային 6 տուրերի բոլոր խաղերում, հաղորդում է Bild-ը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը խփել է 7 գոլ եւ մեկ գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լեւանդովսկուն:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 1:1 հաշվով էր ավարտել «Հոֆենհայմի» դեմ արտագնա խաղը եւ 2 միավոր հետ մնաց առաջատար Մյունխենի «Բավարիայից», որն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում