Ես չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ, «Վոլֆսբուրգին» հինգ գնդակ խփելը շատ բարդ է, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման մասին։ Գերմանիայի չեմպիոնները լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հինգ գոլերի շնորհիվ 5։1 հաշվով պարտության էին մատնել «Վոլֆսբուրգին»։
«Ես շատ ուրախ եմ Ռոբերտի համար, դա կարեւոր հաջողություն է նրա համար եւ վստահություն կավելացնի նրան եւ կօգնի թիմին ապագայում։ Ես չեմ կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ Լեւանդովսկու հետ։ Չեմ կարծում, որ երբեւէ նորից կտեսնի նման բան։ Երբեմն ֆուտբոլը խելահեղություն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը։
Հիշեցնենք, որ 46-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ռոբերտ Լեւանդովսկին 9 րոպեում խփել է հինգ գնդակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:53 , 11 սեպտեմբերի
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի